SKYACTIV տեխնոլոգիա

Ի՞նչ է իրենից ներկայացնում SKYACTIV տեխնոլոգիան

Մենք ցանկանում էինք ստեղծել վառելիքի տնտեսման և դինամիկայի չկրկնվող համադրությամբ ավտոմեքենա և մեր գաղափարներն իրականություն դարձան SKYACTIV տեխնոլոգիայի միջոցով: Մեր ավտոմեքենաները դինամիկ են և հզոր: Դրանցում արտացոլված են սեղման ամենաբարձր մակարդակն, ինչպես նաև վառելիքի օգտագործման և թափոնների արտանետման ամենացածր մակարդակները:


Փոխանցման նոր տուփերը և մեքենայի կաղապարի թեթև կառուցվածքները վկայում են այն մասին, որ մեր ավտոմեքենաները ոչ միայն սպորտային մեքենաների պես ղեկավարելի են, այլ նաև հարմարավետ՝ ինչպես սեդանները: Եվ այս ամենը շնորհիվ նոր առաջադեմ SKYACTIV տեխնոլոգիաների:


SKYACTIV տեխնոլոգիա - ապագան արդեն ներկա է դարձել

Դիտեք տեսանյութը և պատկերացում կազմեք ավոտմեքենաների նախագծման նոր մոտեցման մասին:
Աջ կողմում տեղակայված i-ELOOP համակարգի գործիքների վահանակի վրա ցուցադրված է արգելակման ժամանակ էներգիայի կուտակման քանակը և մեքենայի գեներատորի հզորության մակարդակը: Այս մոդելն առաջինն էր Mazda-ի i-ELOOP համակարգով ժամանակակից մոդելների շարքում, որը նախագծվել է մեքենայի սարքավորումների արդյունավետ էներգախնայողության համար:
Մեքենայի բոլոր սարքավորումներն աշխատում են արգելակման ժամանակ կուտակվող էներգիայի հաշվին: Այս համակարգը թույլ է տալիս արդյունավետորեն խնայել վառելիքը, որի մի մասը (մոտ 10%) որպես կանոն ծախսվում է մեդիա համակարգի և այլ սարքավորումների վրա: Դրա եզակիությունը պայմանավորված է վերջինիս արագագործությամբ: Երբ արգելակման ժամանակ առաջացած կինետիկ էներգիան գեներատորում վերածվում է էլեկտրականի, համակարգն անմիջապես այն բաշխում է սարքավորումների միջև: Մեքենայի շարժիչը չի ստանում հավելյալ հզորության, որը վարորդին հնարավորություն է տալիս վայելել դինամիկ, էկոնոմիկ և էկոլոգիապես մաքուր վարման ընթացքով:


i-STOP համակարգ

Վայելեք ավտոմեքենա վարելու նոր չափանիշները քաղաքի փոփոխական պայմաններում:
i-ELOOP համակարգի կատարյալ ուղեկից է համարվում i-STOP համակարգը: Անջատման ավանդական եղանակներն ինքնակառավարմամբ վարման ժամանակ շարժիչը վերաթողարկում են էլեկտրական կառավարման այն նույն եղանակով, որով սովորաբար այն միացնում են:
Վառելիքի անմիջական օգտագործման տեխնոլոգիայի և մխոցի դիրքի օպտիմալացման շնորհիվ Mazda i-STOP եզակի համակարգը վարորդներին հնարավորություն է տալիս ակնթարթորեն վերաթողարկել շարժիչը և զգալիորեն նվազեցնել վառելիքի ծախսը:

 

վերեվ