Վարորդի և ավտոմեքենայի միավորում

Mazda վարելը նման է ձիավարությանը, ձիու և հեծյալի աներևույթ կապին։
Մենք հասել ենք այնպիսի ներդաշնակության, որի դեպքում վարորդի յուրաքանչյուր հրահանք ավտոմեքենան կատարում է ակնթարթորեն։ Կառավարման հարմար ինտերֆեյսը մշտապես հասանելի է, որի շնորհիվ դուք կարող եք կարգավորել կապի և նավիգացիայի կառավարումն առանց ճանապարհից շեղվելու։ Եվ սա համարվում է ժամանակակից բարձր տեխնոլոգիաների ոլորտում անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը։
Մենք վստահ ենք, որ տեխնոլոգիաները պետք է հեշտացնեն մեքենայի կառավարումը, այլ ոչ թե շեղեն վարորդին։
Կապ, հանգիստ և պարզություն- այս ամենը առկա է Mazda-ի ինֆորմացիոն-ժամանցային համակարգում։ Նրա առանձնահատկությունների և հնարավորությունների մասին հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ Ինֆորմացիոն Աջակցման էջում։ Կարգավոման գաղտնիքները և գործնական խորհուրդները կհեշտացնեն համակարգի հետ ծանոթացումը և դրա ֆունկցիաների օգտագործումը։
Առավելագույն հաճույք ստացեք ճանապարհից՝ օգտագործելով Mazda-ի կառավարման նավիգացիոն համակարգը։ Ընկերությունը երաշխավորում է քարտեզի և մշտապես արդիական ծրագրային ապահովման 3 տարվա անվճար թարմացում։ Գրանցման և համակարգի թարմացման համար սեղմեք այստեղ։

Եղեք ուշադրության կենտրոնում

Մենք գիտենք, թե վարորդի համար որքան կարևոր է, որ կառավարման յուրաքանյուր տարր լինի հարմար դասավորված։ Միևնույն ժամանակ մենք լավ գիտակցում ենք, թե ուղևորներին ինչ է հարկավոր լիակատար հարմարավետության համար։ Այդ իսկ պատճառով Mazda-ի սրահը բաժանված է երկու մասի։ Առաջին մասը նախագծված է ավտոմեքենայի վստահելի և հստակ կառավարման համար, իսկ երկրորդ մասն ապահովում է ուղևորների անվտագությունն ու հարմարավետությունը։

Եղեք վստահ

Ցանկացած արագության և ճանապարհի առկայության դեպքում ավտոմեքենա վարելու գաղտնիքը իրավիճակի արագ գնահատման մեջ է։ Նոր Head-up էկրանը ցուցադրում է ընթացիկ արագությունը, ճանապարհի ուղղությունը և տեղեկություններ կառավարման համակարգերի աշխատանքի վերաբերյալ։ Տվյալներն պատկերվում են գործիքների վահանակի տակ գտնվող թափանցիկ էկրանի վրա, որը գտնվում է վարորդի տեսադաշտում և հնարավորություն է տալիս ընկալել ինֆորմացիան առանց ճանապարհից շեղվելու։

Եղեք կապի մեջ

Նոր 7-դյույմանի գունավոր էկրանը ցուցադրում է երթուղին, հասանելի երաժշտություն, նոր SMS-հաղորդագրությունները։ Միաժամանակ կառավարման 3 համակարգերը՝ սենսորային էկրանը, ձայնային հրահանգները ճանաչելու հնարավորությունը և НМИ կենտրոնական վերահսկող համակարգը, երաշխավորում են ցանկացած ինֆորմացիայի անմիջական հասանելիություն։ Էկրանը տեղադրված է կենտրոնական մասում և նրա թեքման անկյունը կազմում է 16°։ Դրա շնորհիվ այն վարորդին չի շեղում և միաժամանակ հեշտ օգտագործելի է թե՛ վարորդի, թե՛ ուղևորի կողմից։

Եղեք բարձունքին

Ավտոմեքենաների կառավարման լավագույն համակարգը համարվում է այն, որը ենթագիտակցորեն ընկալելի է։ Mazda-ի կառավարման նոր HMI մեխանիզմը տեղակայված է կենտրոնական կոնսուլում և այն հեշտորեն օգտագործելի է։ Այն հարմար է բռնել ձեռքում և գտնվում է վարորդին հասանելի վայրում։ Իսկ ձայնային կառավարման խելացի համակարգը հնարավորություն է տալիս առանց մի շարժում անգամ կատարելու փոխել ռադիոալիքները, կարգավորել երթուղին կամ փնտրել հեռախոսահամար հասցեագրքում։

 

վերեվ