Mazda Shinari: կոնցեպտ

Այն Mazda-ի «KODO- շարժման հոգին» նոր դիզայնի հիման վրա ստեղծված ավտոմեքենա է: Kodo-ն համարվում է Mazda-ի նոր դիզայնի փիլիսոփայություն, որի նպատակը շարժման առաջին ակնթարթը որսալն է:
Shinari-ի դիզայնը մարմնավորում է մարդու կամ կենդանու կերպարանքը, որը կտրուկ շարժվելու կամ արագություն հավաքելու համար սահուն տեղաշարժում է մարմինը՝ ցուցադրելով իր մարմնի ճկունության ամբողջ հզորությունը և, միաժամանակ, ամբողջ ներքին լարվածությունը:
Shinari-ն չորսդռնանի և չորստեղանի սպորտային կուպեի կոնցեպտն է, որի առանձնահատկություններից է համարվում ներքին թեթև խողովակներով հովացուցիչի նոր պաշտպանիչ ցանցը, ինչպես նաև մակերեսի լրիվ «լարումը», որն առաջացնում է դինամիկայի զգացողություն:

Mazda Minagi: կոնցեպտ

Minagi քրոսովերի կոնցեպտը նոր SKYACTIV տեխնոլոգիայի և Mazda-ի «KODO- շարժման հոգին» նոր դիզայնի արտահայտումն է: Minagi-ի դինամիկ, սահուն գծերով և համարձակ լուծումները դարձնում են այն Mazda-ի զարգացման նոր ժամանակաշրջանի մարմնավորում:
Minagi-ի ԴՆԹ-ն համարվող SKYACTIV հեղաշրջող տեխնոլոգիան մշակված է նույնիսկ ամենափոքր մանրամասներով, որպեսզի ստեղծի մեքենա վարելու հաճույքի, անվտանգության և էկոլոգիապես մաքրության ներդաշնակություն:
Խոսելով արտաքին տեսքի մասին, ապա Minagi-ի առանձնահատուկ կոնցեպտը հաղորդում է հզորություն, թաքնված էներգիա և համարվում է քաղաքի մյուս մեքենաներից տարբերվելու նրա առանձնահատուկ գիծը: Իսկ բոլոր մասերի համադրումը մեկ ամբողջության մեջ ստեղծում է ակրկնելի կոնցեպտ:

Takeri: Կոնցեպտ

Այն Mazda սեդանների հաջորդ սերնդի չորսդռնանի մեքենաների կոնցեպտն է, որի դեբյուտը տեղի է ունեցել 2011թ-ին Տոկիոյի ավտոսրահներից մեկում: Այս կոնցեպտում օգտագործված են Mazda-ի վերջին դիզայներական նորարարությունները («KODO- շարժման հոգին» դիզայն) և SKYACTIV հեղափոխական տեխնոլոգիայի բոլոր տարրերը, որոնք առանց հիբրիդային տեխնոլոգիաների բարձրացնում են ավտոմեքենայի արդյունավետությունը: «TAKERI» անվանումն առաջացել է ճապոներեն «տղամարդային» բառից:
Takeri-ն համարվում է չորսդռնանի սպորտային կուպեների իրավահաջորդը, որը ստեղծվել է Mazda SHINARI կոնցեպտի հիման վրա՝ համադրելով իր մեջ շարժման հաճույքն, արագությունը և սեդանի անկնկնելի դիզայնը: Mazda TAKERI-ն ամբողջովին արտացոլում է Mazda-ի միջին չափի սեդանի կոնցեպտն՝ իր մեջ ամփոփելով ֆունկցիոնալ բալանս և հզորության էներգիա:

Mazda Hazumi: կոնցեպտ

Ցանկացած ավտոմեքենա պետք է հաղորդի անդրդվելի կիրք։ Էներգիա, որը յուրաքանչյուր վարորդ կցանկան սանձել։ Հենց այսպիսին է Ձեր առջև ներկայանում HAZUMI կոնցեպտը։ Mazda-ի «KODO- շարժման հոգին» դիզայնն ամբողջովին արտացոլվում է թեև ոչ մեծ, սակայն իրապես «հսկա» ավտոմեքենայի մեջ։
Mazda-ի ինժեներներն ու դիզայներներն լիովին համոզված են, որ թեթև մեքենաները կարող են ավելին, քան թվում է առաջին հայացքից։ Այս նոր կոնցեպտը դրա վառ ապացույցն է։ Մենք ջանացել ենք այս ավտոմեքենան դարձնել առավելագույնս կենդանի։ Մեքենան իր մեջ պարունակում է հզորություն և վայրի կիրք։ Այն հաղորդում է արագության և նոր բարձունքներ հաղթահարելու մեծ ցանկություն։ Նրա լավագույն բնութագրիչն իր HAZUMI անվանումն է, որը նշանակում է ցատկ։ Կոնցեպտն իրենից ներկայացնում է կոմպակտ մեքենաների զարգացման նոր խթան։
HAZUMI-ն պատրաստված է լավագույն կերպով։ Այն SKYACTIV տեխնոլոգիայով առաջին թեթև ավտոմքենան է։ Նրա արժանիքներն ակնհայտ են․ կոնցեպտն ստացել է անգերազանցելի դինամիկ բնութագրում՝ մնալով գերխնայող և էկոլոգիապես մաքուր։ Mazda SKYACTIV-D 1,5-լիտրանոց հզոր շարժիչը կոնցեպտին հաղորդում է արագաշարժություն և ցանկացած երկարության ճանապարհ հաղթահարելու ուժ։ Բացի այդ ավտոմեքենան ստացել է MZD Connect կառավարման ինովացիոն համակարգ և i-ACTIVSENSE ամբողջական անվտանգության համակարգ։

Mazda RX Vision: կոնցեպտ

Ռոտորային շարժիչով կոնցեպտուալ սպորտային ավտոմեքենան 2015թ-ին ներկայացվել է Տոկիոյի միջազգային ավտոսրահներից մեկում։
RX Vision սպորտային ավտոմեքենան KODO ոճի եզակի համաչափությամբ արտացոլում է Mazda ընկերության աչքերով ավտոմեքենաների ապագան։ Ավտոմեքենայի կարևորագույն առանձնահատկությունը համարվում է նոր SKYACTIV-R սերնդի ռոտորային շարժիչի օգտագործումը։ Այն լիովին արտացոլում է ընկերության կարգախոսը ՝«Չ՛նահանջել և չ՛հանձնվել»։
Հաղթահարելով բազմաթիվ տեխնիկական խոչընդոտներ, Mazda-ն դեռևս 1967թ-ից ռոտորային շարժիչների տարածման գործում հասել է կոմերցիոն հաջողության։ Եվ լինելով այս տեսակի շարժիչների զանգվածային արտադրություն իրականացնող միակ ընկերությունը, շարունակել է կատարելագործել դրանք՝ բարձրացնելով հզորությունը, փոքրացնելով վառելիքի ծախսը և բարելավելով նախագծի հուսալիությունը։
Այսօր ռոտորային շարժիչները դարձել են Mazda ընկերության կրեատիվ մոտեցման սիմվոլ, ինչպես նաև ցանկացած դժվարության հաղթահարման ունակություն։ Ահա թե ինչու են նրանք մտել RX Vision սպորտային կուպեի նախագծի մեջ։ Այս կոնցեպտը հիանալի կերպով արտահայտում է ընկերության վճռական պատրաստակամությունը նոր տեխնոլոգիաների զարգացման գործում կոտրել իրենց կարծրատիպերը։

Mazda Koeru: կոնցեպտ

2015թ-ի աշնանը կոնցեպտուալ քրոսովերը ներկայացվել է Mazda-ի Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում։ Արտացոլելով հզորություն և ուժ՝ կոնցեպտը SUV սեգմենտում ստեղծում է նոր կարծրատիպեր։
Նոր սերնդի պրեմիում կարգի ամենագնացը նախագծվել է Mazda-ի «KODO- շարժման հոգին» դիզայնի հիման վրա։
Ավտոմեքենան իրենից ներկայացնում է կուպեի և քրոսովերի հիանալի համադրություն։ Mazda Koeru կոնստրուկցիան ավտոմեքենային հաղորդում է գերազանց աերոդինամիկ ցուցանիշներ, իսկ KODO ոճով արտաքին տեսքը՝ բարձր արագության դեպքում կայունություն։ Միևնույն ժամանակ SKYACTIV նոր տեխնոլոգիայի օգտագործումը երաշխավորում է ընկերությանը բնորոշ կառավարելիություն և ապահովություն։ Այսպիսի ցուցանիշների հասնել նախագծողները կարողացել են շնորհիվ էֆեկտիվ ուժային կարգավորումների, ինչպես նաև կոշտ կաղապարի և շասսիի։

 

վերեվ