• mazda sedan
  • mazda sedan
  • mazda sedan
  • mazda sedan
  • mazda
  • mazda
  • mazda
  • mazda
Մեր գործունեության ամբողջ ընթացքում մենք անընդմեջ վիճարկում ենք ավանդույթներն` ամեն ինչ անելով այլ կերպ:

Սկսած Հիրոսիմայի ոգուց մինչև բենզինի և դիզելային վառելիքի սեղման ամենաբարձր աստիճանը, մենք ստեղծում ենք պատմություն, որտեղ անհնարինը դառնում է հնարավոր: Այս ամենը մեր ինքնատիպ փիլիսոփայության և ստեղծագործական մոտեցման արդյունքն է:


Հարկ է առանձնահատուկ նշել նաև մեր տեխնիկական համարձակ փիլիսոփայությունը, որի շնորհիվ աերոդինամիկ դիզայնի և մեքենայի հետ միաձուլման զգացողության ոլորտներում մենք հասնում ենք առավելագույն արդյունքների:

կենսագրություն

  • Կենիչիրու Սարուվատարի
    Կենիչիրու Սարուվատարի

    Նախագծի ղեկավար
    Աշխ․ փորձը՝ 24 տարի

    Հիմնական ձեռքբերումները
    Դիզելային և բենզինային շարժիչների համար վառելիքի ուղիղ օգտագործման համակարգի ստեղծման նախագծի ղեկավար։ Mazda "i- Stop" համակարգի ստեղծման ղեկավար։ Mazda 3 երկրորդ սերնդի ավտոմեքենաների նախագծման աշխատանքների լիդեր։ Ներկայումս Mazda-ի հյուսիսամերիկյան գրասենյակի թեստավորման խմբի ղեկավարն է։ 

    Ի՞նչու Mazda
    «Մենք մշտապես ընտրում ենք խնդիրների յուրօրինակ լուծումներ, որոնք էապես տարբերվում են մյուսներից։ Կածում եմ, որ հենց դա է մոտիվացնում դիզայներներին և ինժեներներին»։

  • Շիգեո Միցունո
    Շիգեո Միցունո

    Նախագծի ղեկավար
    Աշխ․ փորձը` 26 տարի

    Հիմնական ձեռքբերումները
    323,323F и MX5 շարժիչների նախագծում։ Mazda 2 երկրորդ սերնդի ավտոմեքենաների նախագծման ղեկավար։

    Ի՞նչու Mazda
    «Մեր սպորտային մեքենաների հանդեպ ունեցած յուրահատուկ սերը գրավում է բոլորին՝ սկսած ինժեներից մինչև ղեկավարություն»։

  • Հիրոտակա Տակայա
    Հիրոտակա Տակայա

    Դռների նախագծման ինժեներ
    Աշխ․ փորձը՝ 19 տարի

    Հիմնական ձեռքբերումները
    Mazda Verisa մոդելի  առաջին սերնդի կողային դռների նախագծում (ավտոմեքենան հասանելի է միայն Ճապոնիայում)։ Mazda 2 երկրորդ սերնդի ավտոմեքենաների կողային դռների նախագծում, Mazda 2 երկրորդ սերնդի ավտոմեքենաների նախագծման ղեկավար։

    Ի՞նչու Mazda
    «Mazda-ն համախմբել է ավտոմեքենաների վրա սիրահարված մարդկանց։ Մենք բոլորս հաճույք ենք ստանում մեր աշխատանքից՝ չնայած ընթացքում առաջացած բազմաթիվ դժվարությունների և խնդիրների»։

  • Հիկերի Մադսուոկա
    Հիկերի Մադսուոկա

    Նախագծի ղեկավար
    Աշխ․ փորձը՝ 26 տարի

    Հիմնական ձեռքբերումները
    Mazda 626 շարժիչի նախագծում։ Mazda 3 մոդելի առաջին սերնդի նախագծման գործում ունեցել է մասնակցություն։ Mazda 5 երկրորդ սերնդի ավտոմեքենաների նախագծի ղեկավար։

    Ի՞նչու Mazda
    «Ես սիրում եմ Mazda-ն, քանի որ մենք երբեք չենք սահմանափակում մեր մտածելակերպը։ Ոչ ստանդարտ մտածելակերպը մեր արյան մեջ է։։

  • Մասահիրո Մորո
    Մասահիրո Մորո

    Բաժնի ղեկավար
    Աշխ․ փորձը՝ 28 տարի

    Հիմնական ձեռքբերումները
    Կենտրոնական գրասենյակի մարքեթինգային բաժնի գլխավոր տնօրեն։ Կենտրոնական գրասենյակի մարքեթինգային բաժնի Mazda-Motor-Europe-ի փոխտնօրեն։

    Ի՞նչու Mazda
    «Mazda-ն իր մեջ ամփոփում է Հիրոսիմայի ոգին։ Երբ մեր առջև դրվում է որևէ առաջադրանք, մենք չենք հանգստանում այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր նպատակին»։

  • Տակաո Կիջիմա
    Տակաո Կիջիմա

    МХ-5 նախագծի նախկին ղեկավար
    Աշխ․ փորձը՝ 43 տարի (այժմ անցել է կենսաթոշակի)

    Հիմնական ձեռքբերումները
    Mazda 787В կառավարման համակարգի մշակում։ RX-7  և МХ-5 երրորդ սերնդների նախագծերի ղեկավար։

    Ի՞նչու Mazda
    «Մեր հիմնական նպատակն այնպիսի ավտոմեքենաների ստեղծումն է, որոնց վարումն ուրախություն կպարգևի»։

  • Հիրոտակա Կանազավա
    Հիրոտակա Կանազավա

    Բաժնի ղեկավար
    Աշխ․ փորձը՝ 37 տարի

    Հիմնական ձեռքբերումները
    Mazda-ի եվրոպական շուկայում հետազատության և նախագծման ղեկավար։ Շասսիի նախագծման ոլորտում գլխավոր տնօրեն։ Ավտոմեքենաների նախագծման պլատֆորմաների և ծրագրերի ղեկավարման բաժնի գլխավոր տնօրեն։ Ավտոմեքենաների նախագծման գործադիր տնօրեն։

    Ի՞նչու Mazda
    "Մենք հավատում ենք, որ հրաշալի մեքենա ստեղծու համար անհրաժեշտ է լիարժեքորեն հասկանալ վարորդի և ավտոմեքենայի մեջ եղած կապը"
վերեվ